Երեկ` հոկտեմբերի 16-ին, Asekose.am-ի լրագրող, Լայմ հեռուստաընկերությամբ հեռարձակվող Փոփ Արտ հաղորդման հաղորդավարուհի Անահիտ Հարությունյանի համար օրը տոնական էր: Հաղորդավարուհին հոկտեմբերի 15-ին ուղիղ կեսգիշերից ոչ միայն նշում էր իր 23-րդ տարեդարձը, այլև` պատրաստվում իր հարսանիքին:
Արդեն տևական ժամանակ է, ինչ Անահիտը հանդիպում է գործարար Վարազդատ Գևորգյանի հետ: Վերջիններիս որոշմամբ էլ այսուհետև հոկտեմբերի 16-ը նրանց համար կհիշվի և կնշվի որպես կրկնակի տոն:
Իսկ տոնն ամբողջական դարձնելու համար զույգը նախ օրհնություն ստացավ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում, որին էլ հաջորդեց ԶԱԳՍ-ի արարողությունը, ապա նաև` խնջույքը ռեստորաններից մեկում, որտեղ էլ նորաստեղծ ընտանիքին իրենց կատարումները նվիրեցին երգչուհիներ Լայանան և Նանան:
Ստորև ներկայացնում ենք Անահիտ-Վարազդատ զույգի հարսանեկան լուսանկարները:
Asekose.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով հարատև սեր և երջանկություն:
Լուսանկարները` Harsaniq.TV-ի