▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայում ընդգրկվել եմ լավագույն երգչուհիների եռյակում. Իվետա Մուկուչյանը` Հայաստանից հեռանալու մասին

Իր երկրպագուներից մեկի` ինչու չմնացիր Հայաստանում և Ինչու կարիերադ չշարունակեցիր այստեղ  հարցին ի պատասխան, երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարցին պատասխանելուց առաջ, պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում Հայաստանում կարիերա ունենալը..... Կարծում եմ,որ շատերը ինձ ճանաչում են և բարեբախտաբար ունեմ շատ հավատարիմ երկրպագուներ, որոնք միշտ սպասում են նորությունների: Չեմ ընտրել այն ուղին, որտեղ պետք է թողարկեմ հայերեն երգեր, որպեսզի հրավիրեն մասնակցելու հարսանիքների կամ տարբեր նմանատիպ միջոցառումների:
Բացարձակ չեմ քննադատում, քանզի ամեն մարդ ինքն է կատարում իր ընտրությունը:
Ես ինքս նախնտրում եմ հոգուց բխած և անկեղծ երաժշտությունը, որը թույլ է տալիս անկեղծ լինել լսողի հետ:
Մեկ տարի առաջ, նորից տեղափոխվեցի Գերմանիա: Շատ եմ աշխատւմ տարբեր, մեծ կոմպանիաների համար (Mercedes, Volkswagen, Breitling, Pepsi, Bahlsen և այլն), որպես երգչուհի և համագործակցում եմ շատ հայտնի և հզոր երաժիշտների հետ:
Կարող եմ հպարտությամբ ասել,որ Գերմանիայում ընդգրկվել եմ երգչուհիների լավագույն եռյակում և այն երգչուհիների հետ, որոնց մոտ տաս տարի առաջ խնդրում եի, որ ինձ դասավանդեն:
Սա բնավ չի նշանակում, որ լքել եմ Հայաստանը: Այս փուլում փորձում եմ ամրապնդել իմ դիրքերը Եվրոպայում:
Շուտով սկսում եմ նախագիծ, Բեռլինյան տաղանդավոր երաժիշտների հետ:
Ունեմ շատ հեղինակային երգեր, որոնց մի մասը կթողարկեմ: Ընթանում են նաև առաջին, անհատական ձայնասկավառակի աշխատանքները: Մի խոսքով, այս երկարատև լռությունը, իր հետ շուտով կբերի նորություններ, անակնկալներ, տեսահոլովակներ և իհարկե նորանոր երգեր: Սիրով ձեզ համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին