Այս պահին ռուսական Голос նախագծին զուգահեռ, որտեղ իրենց փայլուն ելույթներով աչքի են ընկնում նաև հայ մասնակիցները, НТВ հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է նաև «Хочу к Меладзе» երաժշտական շոուն, որի նպատակը ռուսական շոու բիզնեսը ևս մեկ Boys Bend-ով համալրելն է: Շոուի մարզիչներն են Սերգեյ Լազարևը, ռեփեր Թիմաթին, Վլադիմիր Պրեսնյակովը, երգչուհիներ Աննա Սեդակովան, Պոլինա Գագարինան և Եվա Պոլնան, սակայն մասնակիցների հաջորդ փուլ անցնելու վճռորոշ որոշումը պատկանում է նախագծի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեին: Տեղեկացնենք, որ այս նախագծում ևս հարյուրավոր տղաների շարքից արդեն իսկ երրորդ փուլ անցնել հաջողվել է նաև միակ հայ մասնակից Արմեն Մարդանյանին, ով մրցութային առաջին օրը կատարել է «Lets Get it Started» երգը, իսկ 2-րդ փուլի ընթացքում ևս երկու մասնակցի հետ միասին` «We Will Rock You» երգը: Ստորև ներկայացնում ենք Արմեն Մարդանյանի ելույթներից: