Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել «The Angel Ball» ամենամյա երեկույթը, որտեղ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ներկա են գտնվել ամերիկյան շոու բիզնեսի մի շարք հայտնիներ: Սակայն պետք է նշենք, որ երեկոյի հյուրերից ուշադրություն են գրավում հատկապես դերասանուհի, երգչուհի Փերիս Հիլթոնը և նրա քույրը, ովքեր կրել են «Avakian» ապրանքանիշի զարդեր, որոնց հեղինակը հայազգի Էդմոնդ Ավակյանն է: Նշենք, որ «Avakian» ապրանքանիշի զարդեր են կրում նաև Իրինա Շեյքը, Անդրեա Բոչելլին, Միշել Ռոդրիգեսը և այլք:



