▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լայանայի առաջնեկն աղջիկ է

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերջերս Asekose.am-ի հետ ունեցած զրույցում երգչուհի Լայանան տեղեկացրեց, որ սպասում է իր առաջնեկին, սակայն դեռ չէր պարզել երեխայի սեռը: 

Asekose.am-ի թղթակիցը կրկին կապ հաստատեց երգչուհու հետ` տեղեկանալու, թե ինչպես է անցնում հղիության ընթացքը, ինչ փոփոխություններ են եղել նրա կյանքում:  Երգչուհին զրույցի սկզբում ուրախությամբ նշեց, որ արդեն պարզ է երեխայի սեռը.

«Մեր բալիկն աղջիկ է»,- ուրախությամբ նշեց նա, հավելելով, որ երբեք չեն մտածել տղա կլինի նա թե աղջիկ, քանի որ նրանց համար կարևորը առողջ և հաջողակ երեխա ունենալն է:

Այն հարցին, թե երբ լույս աշխարհ կգա փոքրիկը և ինչպես կանվանակոչեն նրան, երգչուհին պատասխանեց.

«Մեր փոքրիկը կծնվի մինչև մարտի 15-ը: Անվան հետ կապված ունենք տարբերակներ,  կա մի տարբերակ` Էլինա, որը իմ և ամուսնուս մայրիկների անունների յուրահատուկ միքս է (Գալինա և Էլլա): Այլ տարբերակներ ևս կան, սակայն դեռ վերջնական որոշում չենք կայացրել»:

Լայանան նշեց, որ դեռևս որևէ փոփոխություն  չկա իր առօրյայում, դեռևս հղիների համար նախատեսված դասընթացների չի հաճախում, բայց զբաղվում է երեխայի երաժշտական ճաշակի ձևավորմամբ.

«Առայժմ առօրյաս չեմ փոխել, աշխատում եմ նույն վայրում և նույն ռիթմով: Կարծում եմ, որ 2 ամիս հետո ամբողջովին կհանգստանամ և կսպասեմ բալիկիս: Անհամբեր եմ, թե իրականում ինչպիսին կլինի նա: Դեռևս հղիների համար նախատեսված դասընթացների չեմ հաճախում, բայց շուտով` երբ մի փոքր ծանրություն և շնչառական առումով դժվարություն զգամ կզբաղվեմ յոգայով: Այժմ երգում եմ և դա նույնպես հիմնված է շնչառության վրա: Ես աշխատում եմ այնպիսի վայրում, որ երեխան լսում է բոլոր ժանրերի երաժշտություն, սակայն ամեն օր` քնելուց առաջ, ես լսում եմ  Մոցարտի ստեղծագործություններից, որոնք նպաստում են երեխայի ճաշակի և ուղեղի  զարգացմանը, և իհարկե մայրիկի հանգստությանը»:

Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհին:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին