Արդեն տեղեկացրել ենք, որ ամռանը երգչուհի Սիրուշոն ԱՄՆ-ում լույս աշխարհ է բերել իր առաջնեկ որդուն: Այս պահին երգչուհու կողքին են գտնվում նրա ծնողները` Սյուզան Մարգարյանը և Հրաչյա Հարությունյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել թոռան, թեև տվյալ դեպքում` նրա սայլակի հետ, որում էլ, հավանաբար, գտնվում է երեխան:



