45-ամյա Ջենիֆեր Լոպեսը, ով իր արտաքինով չի զիջում մի շարք երիտասարդ աղջիկներին, իր Instagram-ում տեղադրել է նոր լուսանկար, որում լողազգեստով է:
«Ինչպիսի ցուրտ առավոտ: Ես ցանկանում եմ կրկին հետ բերել ամառը»,- լուսանկարը մակագրել է երգչուհին:
Նկարի տակ արված մեկնաբանություններից երևում է, որ Լոպեսը երկրպագուների համար իսկական օրինակ է գեղեցիկի և երիտասարդության: Նրա էջին հետևողները հետևյալ բնույթի մեկնաբանություններ են արել` «Այլևս չեմ վախենում ծերությունից», «Կանայք 45 տարեկանում էլ կարող են լինել շքեղ», «Ինչպես եմ ես նրան սիրում» և այլն: