Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ԶԼՄ-երում հայտնված սկանդալային նորություններից մեկը քննարկվում է գրեթե բոլորի շուրթերից: Խոսքը հայտնի ռուս դերասան Մարատ Բաշարովի և նրա կնոջ` Եկատերինայի, մասին է: Բանն այն է, որ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ դերասանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, օրեր առաջ ծեծի է ենթարկել կնոջը, ով դրանից հետո գտնվել է կոմայի մեջ: Տեղեկացնենք, որ արդեն իսկ դերասանի կնոջ ընկերները և բարեկամները հաստատել են այդ լուրը` ասելով, որ Մարատը ոչ թե պարզապես խփել, այլ դաժանաբար ծեծի է ենթարկել նրան` հասցնելով բազմաթիվ վնասվածքներ:
Սակայն նշենք, որ միևնույն ժամանակ Եկատերինային բուժող բժիշկները հերքել են վերջինիս կոմայի մեջ գտնվելու լուրերը: Ինչպես նաև Բաշարովի նախկին կինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կատյան ծնողների հետ միասին փորձում էր ամեն կերպ գումար շորթել դերասանից:
Տեղեկացնենք, որ 40-ամյա Մարատ Բաշարովի ալկոհոլի հանդեպ անտարբեր չլինելու մասին բազմիցս նշել են ոչ միայն իր նախկին ընկերուհիները, այլ նաև` իրավապահ մարմինները, ովքեր երկու տարի առաջ զրկել էին դերասանին վարորդական իրավունքից մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար: