▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիների հարսնացուներն արտերկրից

ESem.am-ը գրում է. Վերջին տարիներին հայ հայտնիները մեկը մյուսի հետևեց լքում են ամուրիների շարքերը: Հյուրախաղերով հաճախ արտերկիր մեկնող հայտնի տղամարդկանցից շատերի սիրտը նվաճել են հենց այնտեղ ապրող հայուհիները:

Արամե և Աննա

Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը Դոնի Ռոստովից է:  Մոտ 4 տարի ընկերություն անելուց հետո նրանք ամուսնացան 2013 թվականի ամռանը: Հարգելի պատճառներով հարսանիքին պատրաստվող զույգը տոնական խնջույք չի ունեցել: Ամուսիններն այժմ բնակվում են Երևանում:

Չարենց՝ Կարեն – Աննա

Այս ամռանն ամուրիների շարքը լքեց նաև «Վիտամինցի» Չարենցը՝ Կարեն Սահակյանը, հավերժ սիրելու և հավատարիմ լինելու երդում տալով Գերմանիայում բնակվող Աննային: Նորապսակներն այժմ ապրում են Հայաստանում, սակայն խոսակցություններ են պտտվում, որ հումորիստը մշտական բնակության նպատակով Գերմանիա մեկնելու ցանկություն ունի:

Դելո՝ Վահագն – Ռուզաննա

Մի շարք հումորային նախագծերից հայտնի Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի կինն ԱՄՆ-ից է: 2013 թվականին ամուսնացած զույգը որոշ ժամանակ Հայաստանում ապրելուց հետո տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ բնակվում է Ռուզաննայի ընտանիքը:

Դավիթ – Սվետա

Վերջերս հայր դարձած երգիչ Դավիթ Թուջարյանի կինը՝ Սվետան, մինչ ամուսնանալն ապրել է Ռուսատանի մայրաքաղաք Մոսկվայում: Անցյալ տարի հարաբերություններն օրինականացրած զույգը մինչ առաջնեկի լույս աշխարհ գալը բնակվում էր Հայաստանում, երգչի՝ Նուբարաշենում գտնվող տանը, իսկ այժմ Մոսկվայում են՝ կնոջ հարազատների մոտ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին