▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ ձեզ մի բան պատմել. Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր և Վաչե Ամարյանի համատեղ «Ինձ չսպանես» երգի տեսահոլովակին` գրելով հետևյալը.

«Սիրելիներս, ուզում եմ ձեզ մի բան պատմել «Ինձ չսպանես»–ի մասին …
Երբ ստացա դուետի առաջարկը,իսկույն տեսահոլովակի մտահղացում ունեցա,որը տարբեր էր իմ նախորդ տեսահոլովակներից իր տեսակով ու ժանրով։
Չնայած որ այն փոքր–ինչ պրովոկացիոն էր,միևնույնն է, ձեր խոնարհ ծառան (այսինքն՝ ես) սկսեց գրել տեսահոլովակի սցենարը։

Երբ վերջինս ավարտին հասցրի և կասկածը սրտումս՝ պատմեցի ռեժիսորին,Վահրամին,Վաչեին ու նրա պրոդյուսերներին,
տեսահոլովակի իդեան ու սյուժեն ընդունվեցին միաձայն,միայն ես էի դեռ շարունակում կասկածել… 

Ե՛Վ պատմել էի,և՛ անմիջապես փոշմանել. մեծ մտավախություն ունեի,որ իմ և Վաչեի՝ հանցագործի կերպարները մի գուցե չեն ընդունվի ձեր կողմից,բայց հետևելով տեսահոլովակի գրանցած հաջողություններին՝հիմա խիղճս համեմատաբար ավելի հանգիստ է։Շնորհակալ եմ նման ընդունելության համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին