Հայտնի հայազգի հումորիստ Միշա Գալուստյանը իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել.
«Մեր մեծ հայկական ընտանիքում այսօր տոն է, որովհետև մեր տատիկը դարձել է 90 տարեկան։ Իմ քնքուշ տատիկ, շնորհավորում եմ ծնունդդ։ Դու մեզ հնարավորություն ես տալիս լինել քո սիրելի թոռնիկները։ Մենք հպարտանում ենք քեզնով եւ նրանով, որ դու քո ողջ կյանքը նվիրել ես ընտանիքիդ եւ աշխատնքիդ։ Մենք էլ փորձում ենք անել ամեն ինչ, որ դու նույնպես հպարտանաս մեզնով։ Առողջություն եւ բարձր տրամադրություն»,- շնորհավորել է իր տատիկին Միշա Գալուստյանը: