Վերա Բրեժնևան իր Instagram-ի իր էջում պատմել է, իր մասին, ասելով` որ իրեն չի հետաքրքրում, թե ով ում հետ է քնում:
«Ես ոչինչ մտադրված չեմ անում, որպեսզի ինձ սիրեն և չեմ ձգտում բոլորին դուր գալ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ես շատ ինքնաքննադատ և ինքնավստահ մարդ եմ: Ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ: Բայց ես ոչ մեկին վատություն չեմ անում, շփվում եմ նրանց հետ, ովքեր ինձ դուր են գալիս: Այո, ես սիրում եմ իմ աշխատանքը, կյանքը, շրջապատը, իմ ընտանիքն ու ինձ: Ապրում եմ իմ սկզբունքներով՝ անկախ այն հանգամանքից, թե ում է դա դուր գալիս, և ում ոչ: Ինձ չի հետաքրքրում ուրիշների «կեղտոտ սպիտակեղենը»: Ինձ չի հուզում, թե ով ում հետ է քնում: Բարության, ջերմության, և սիրո կոչ եմ անում ամբողջ աշխարհին», – գրել է երգչուհին: