Տեսահոլովակի պրեմիերա. Սերենադ շեփորի համար
Մինչ տեսահոլովակի նկարահանումը Առնո Բաբաջանյանի այս գեղեցիկ ստեղծագործությունը Կամո Սեյրանյանը առաջին անգամ կատարել է 2010թ Մոսկվայում ՝ Տաշիր մրցանակաբաշխության ժամանակ:
Հանդիսատեսի բուռն ՙ ազդեցիկ արձագանքները դարձել էին առիթ , որպեսզի Կամոն հաստատակամ որոշի տեսահոլովակի տեսքով այն ներկայացնելու հանդիսատեսին:
Նկարահանումները կատարվել են տարբեր երկրներում ՝Սիդնեյ, Դուբայ, Փարիզ , Երևան: Բազում բեմերում ելույթ ունեցած հայտնի երաժիշտը մեկ անգամ չէ , որ դուդուկի կախարդիչ ուժով կարողացել էգրավել հանդիսատեսին: Երաժշտությունը գործիքավորել է Արթուր Գյուրջինյանը, ձայնագրությունը կատարվել է կենդանի նվագակցությամբ:
Երբեք չհնացող այս գեղեցիկ աշխատանքը տարբերվում է նաև նրանով , որ նպատակ չունի շահույթ հետապնդել , այն ունի ճանաչողական , ուսուցողական բնույթ:
Հեղինակ` Լուսինե Արշակյան