▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր նպատակը հայկական երգը թուրքական ալիքներով ցուցադրելն է.Անդրե

Esem.am-ը գրում է. Երգիչ Անդրեն արդեն 4 օր է, ինչ Ստամբուլում է, որտեղ ստամբուլահայ երգչուհի Սիբիլի հետ նկարահանում են նոր տեսահոլովակ՝ «Սեր» երգի հիման վրա: Երգի երաժշտության հեղինակը Մաժակ Թոշիկյանն է, ով նաև  «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգի հեղինակն է: Խոսքերը գրել է Մաքրուհի Բ. Հակոբյանը: Տեսահոլովակը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ, իսկ պրեմիերան կլինի տեղի CNN հեռուստաընկերությամբ և հայկական ալիքներով:

Կայքի հետ զրույցում Անդրեն ասաց, որ իրենց նպատակը հայկական երգը թուրքական ալիքներով ցուցադրելն է: «Ուզում ենք՝ գոնե 1-2 երգ մտնի իրենց մեջ: Արդեն քանի տարի է՝ Սիբիլը ջանքեր է գործադրում, որ հայկական երգերն այստեղ եթեր տրվեն: Թուրքերի երգերը մտնում են մեր երկիր առանց թուրք երգիչների ջանքերի, որովհետև հայ երգիչների մի մասը այդ երաժշտության համար գրված հայերեն խոսքերով երգեր է կատարում, իսկ մեքենաների 80%-ից լսվում է թուրքական կլկլոց»,- շեշտեց Անդրեն՝ ավելացնելով, որ սա Սիբիլի 4-րդ հայալեզու տեսահոլովակն է, որը եթեր է գնալու թուրքական ալիքներով:

Երգիչը հայտնեց, որ տեսահոլովակի նկարահանումներից առաջ ստացել են Հայր Սուրբ Թաթուլ Անուսյանի օրհնությունը, հետո միայն գործի անցել: Տեսահոլովակի ռեժիսորն ազգությամբ թուրք Օզքան Աքսուլարն է, ով նկարահանել է նաև Սիբիլի նախորդ 3 տեսահոլովակները: Անդրեի փոխանցմամբ՝ իրենց հետ աշխատել է այն թիմը, որի հետ երգչուհին մշտապես համագործակցում է:

Տեսահոլովակում Անդրեն մարմնավորում է ջուրը, Սիբիլը՝ կրակը: «Շատ գեղեցիկ ու զգացմունքային է ստացվել: Միաձուլվում են երկու տարերքները, որոնք հանուն զգացմունքի իրենց չեն խնայում ու իրենց վնասելով լսում են սիրո հրամանը»,- ասաց երգիչը, ով Հայաստան կվերադառնա 2 օրից:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին