▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիներից ովքեր մասնակցեցին «Բարի մամա»-ի ակցիային

Նոյեմբերի 15-ին Երևանում կայացավ ակցիա, որի միջոցով հայ մայրերից բաղկացած «Բարի մամա» կամավորների խումբը փորձելու է երկու լքված փոքրիկների համար ընտանիք գտնել: Ակցիային միացել են նաեւ հայտնիներից շատերը՝ Մկրտիչ Արզումանյանը, Արմեն Պետրոսյանը, Շուշաննա Թովմասյանը, Անի Երանյանը, Աշոտ Սարգսյանը, Ելենա Բորիսենկոն, Ժակը, Լուլուն, Արման Մարգարյանը, Աբել Աբելյանը, Սոնա Շահգելդյանը, Սիմա Բաղդասարյանը, Դալիթան, Նարինե Դովլաթյանը, Ալինա Ենգոյանը, Լիդուշիկը, Արաքսիա Մելիքյանը, Անդրանիկ Զաքարյանը, Մարիսսան, Ս եւ այլք, որոնց կտեսնեք մոտ օրերս ֆոտոշարքում: Աստղերն լուսանկարվել են հատուկ պաստառի մոտ, այդպիսով կոչ են արել որդեգրել Ռաֆաելին և Ժասմինային:
«Ակցիայի նպատակը, իհարկե, պարզ է: Փորձել ենք այս կերպ հանրության ուշադրությունը գրավել կարևորագույն խնդիրներից մեկին: Դա այն է, երբ չկարողանալով կամ չուզենալով պահել իրենց կողմից լույս աշխարհ բերված արատներով փոքրիկներին, ծնողները հրաժարվում են նրանցից՝ թողնելով ծննդատներում», - նշեց «Բարի մամա» կազմակերպության PR կոորդինատոր Մարինա Ադուլյանը:
“Need mommy”, “Need love”, “Need family”: Այս երեք խորագրերն էին ընտրվել կազմակերպիչների կողմից. «Մենք երեխաներին փոխանցել ենք նորածնին անհրաժեշտ բոլոր իրերը՝ հագուստ, խնամքի պարագաներ, կեր: Ներկայումս խմբի հիմնական թիրախն է փոքրիկների համար սիրող եւ հոգատար ընտանիք գտնելը: Նրանք ունեն միայն մայրական սիրո կարիքը»:
Ֆոտոշարքը պատրաստ կլինի մոտ օրերս: Լուսանկարիչներն են Ռասմիլա յանը և Արթուր Թովմասյանը: «Ուզում ենք շնորհակալություն հայտնել «Individuum Casting Production»-ին, «Tosp» ընկերությանը, , «Albedo Graphics Design studio»-ին և Ռոզա Ավջյանին ակցիային աջակցելու համար», - հավելեց «Բարի մամա» կազմակերպության PR կոորդինատոր Մարինա Ադուլյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԶԼՄ-ներում բուռն քննարկումների արժանացավ փոքրիկ Ռաֆաելի պատմությունը, որը, ծնվելով առանց ձեռքերի և մեկ ոտքի, լքվեց իր ծնողների կողմից: Նույն ժամանակահատվածում տեղեկություններ տարածվեցին Ժասմինայի մասին, որը նույնպես առողջական խնդիրների պատճառով (Պիեր Ռոբինի սինդրոմ՝ ծնոտի թերզարգացման թեթև խնդիր) լքվել է իր ծնողների կողմից: Երկու երեխաներն էլ ներկա պահին գտնվում են հիվանդանոցում և մոտակա ժամնակներում տեղափոխվելու են մանկատուն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին