armlur.am-ը գրում է. ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հունիսի 10-ին Սյունիքի մարզի Կաթնառատ համայնքի բնակիչ Արա Գեւորգյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Սոֆի Դեւոյանից վնասի հատուցման պահանջով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Սոֆի Դեւոյանն ասաց, որ ինքն այս պատմության հետ իրականում առնչություն չունի: Պարզապես 2012 թ.-ին արտիստուհու վարորդը վթարի է ենթարկվել իր մեքենայով, դրա համար էլ Դեւոյանի անունն է հայտնվել փաստաթղթերում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2012թ. նոյեմբերի 12-ին Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդ 46-ամյա Հմայակ Միքայելյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն վստահված «Մերսեդես S 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայով կատարել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել վթարային իրադրություն, ավտոմեքենայի առջեւի մասով ընդհարվել է Դավիթ Բեկ փողոցով ընթացող Արա