▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2014-ի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունն արդեն հայտնի է...կայացել է «Միսիս աշխարհ» մրցույթը

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում կայացել է «Միսիս աշխարհ-2014» մրցույթը, որին մասնակցում են բացառապես ամուսնացած կանայք: Այս անգամ մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչ Մարինա Ալեքսեյչիկը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչը, 3-րդ տեղում՝ Պերույի գեղեցկուհին է։

Երեկոյի ընթացքում մասնակցիները ներկայացրել են ռիթմիկ պարեր, ապա հանդես են եկել լողազգեստներով և երեկոյան զգեստներով։

«Միսիս աշխարհ» մրցույթի նախագահ Դևիդ Մարմելայի խոսքով՝ մրցույթի գլխավոր առաքելությունն ընտանեկան արժեքների, աշխարհի իդեալների, բարության և գեղեցկության քարոզչությունն է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին