Ռուսական ԶԼՄ-երից մեկը հայտնել է, որ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով պայքարում է իր հիվանդության` քաղցկեղի դեմ, պատրաստվում է ապաքինվելուց հետո կրկին վերադառնալ շոու բիզնես:
«Շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Ինձ համար սա շատ կարևոր է։ Բայց այժմ ես ցանկանում եմ որդուս մեծացնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրիսկեն: