60-ամյա բրիտանացի հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն ներկայացրել է իր նոր նախագիծը` «Towel Series»-ը, որի շրջանակներում նա լուսանկարում է համաշխարհային հայտնիներին, որոնց բարեմասնությունները ծածկված են միայն սրբիչով: Մարիո Տեստինոյի նախագծում արդես իսկ հասցրել են իրենց մասնակցությունն ունենալ Իրինա Շեյքը Քեյթ Մոսը, Միրանդա Քերը, Մայլի Սայրուսը և այլ հայտնիներ:
Տեղեկացնենք, որ որպես ոգեշնչման աղբյուր Մարիոյի համար հանդիսացել է «Հոլիվուդի թագուհիները» լուսանկարը, որում լուսանկարվել է Էլիաբեթ Թեյլորը 1992թ-ին:
Նշենք, որ բացի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից, Մարիո Տեստինոյի ֆոտոխցիկի առաջ մերկացել են նաև Քրիշտիանո Ռոնալդուն, Դեյվի Գանդին և այլք:
«Towel Series-ը փակ ակումբ է: Ես շատ մանրակրկիտ եմ մոտենում իմ մոդելների ընտրության հարցում, որովհետև նրանք հանդիսանում են իմ սեփական արտահայտչամիջոցը»,- իր նախագծի մասին պատմել է լուսանկարիչը: