▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական HELLO ամսագիրը Երեւանում հյուրընկալվել է Հրանտ Թոխատյանի ընտանիքին

«Վերջին Մահիկյանը» ֆիլմի երրորդ եթերաշրջանի ցուցադրման նախօրեին ռուսական Hello ամսագիրն հյուրընկալվել է դրա գլխավոր հերոսի`Հրանտ Թոխատյանի տանը և զրուցել դերասանի հետ: Ըստ ամսագրի` Հրանտ Թոխատյանի երևանյան կյանքն այդքան էլ չի տարբերվում նրա մոսկովյան էկրանային կյանքից: Ըստ նրանց` եթե Հայաստանում որևէ խանութում հսկայական հերթի մեջ եք, ապա բավական է միայն ասել` «ես շտապում եմ Հրանտ Թոխատյանի հետ հանդիպման» և Ձեզ կսպասարկեն հաշված րոպեների ընթացքում: Ավելին` Երեւանում դերասանն ամենահայտնի ու հարգալից մարդկանցից մեկն է։ Հրանտ Թոխատյանի դեմքը տարածված է ամբողջ Երեւանով մեկ՝ հեռուստաեթերում, պաստառների եւ թատերական աֆիշների վրա»։

-Դուք մի շարք հետաքրքիր նորություններ են պատմում հայկական մշակույթի, հայերի եւ նրանց պատմության մասին։ «Վերջին Մահիկյանը» ֆիլմի աշխատակիցները խորհրդակցու՞մ են ձեզ հետ։

-Այո, բայց նրանք էլ են պատասխանատվությամբ մոտենում իրենց գործին։ Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ նկարահանումների ժամանակ բերեցին մեր ազգային քյուֆթան եւ դոլման, որոնք պատրաստել էին նկարահանող խմբի անդամները։ Իհարկե, կարելի էր ավելի հեշտ ճանապարհ ընտրել եւ պատվիրել, բայց նրանք նախընտրել էին ինքնուրույն պատրաստել։ Ինչ վերաբերում է իմ ռուսերեն լեզվին, ապա մենք ի սկզբանե որոշել էինք Կարենի խոսելաձեւին հայկական կոլորիտ փոխանցել, եւ հենց այդ պատճառով նա նման ակցենտով եւ հայկական շեշտադրումներով է խոսում։ Հետեւաբար միշտ չէ, որ ճիշտ ու գրագետ խոսքեր է արտասանում։ Եվ  դա ինձ մոտ շատ հեշտությամբ է ստացվում. սկզբում ես մտածում եմ հայերեն, այնուհետեւ թարգմանում դա ռուսերեն։ Շնորհակալ եմ այս ծրագրի պրոդյուսեր Ռեզո Գիգինեիշվիլիին եւ ռեժիսոր Ակակի Սախելաշվիլիին ինձ նման հնարավորություն տալու համար։ Նրանց շնորհիվ այժմ ես եւս մեկ ընտանիք ունեմ Մոսկվայում։

- ...Հրանտ, ինչ-որ խոստովանությու՞ն եք ցանկանում անել։

- (Ծիծաղում է)։ Իհարկե, ես խոսում եմ սերիալային ընտանիքիս մասին, քանի որ ֆիլմի բոլոր դերասանների հետ մենք հիանալի ընկերներ ենք։ Իսկ հեռուստասերիալում իմ երեխաներն ուղղակի հրաշք են։ Ես նրանց համարյա սեփական երեխաներիս նման սիրում եմ՝ հատկապես կրտսեր դստերս։ Ի դեպ, փոքրիկ դերասանուհի Լուիզա-Գաբրիելա Բրովինայի հետ մտածել ենք, որ եթե ես չեմ կարող լինել նրա իսկական հայրիկը, ապա կարող եմ լինել կնքահայրը, եւ ես շուտով կդառնամ նրա կնքահայրը։

-Լուիզան երիտասարդ ու գեղեցիկ կին է, մի՞թե չեք խանդում նրան:

-Ես հիանում են նրանով։ Իսկ եթե խանդի զգացում է առաջանում, ապա առաջին հերթին ինձ եմ մեղադրում։ Նշանակում է, որ ինչ-որ բան թերի եմ արել կամ անտեսել եմ ու չեմ կարողացել արդարացնել նրա սպասելիքները։ Հետեւաբար, ես մշտապես աշխատում եմ հոգատար ու ուշադիր լինել նրա նկատմամբ։

-Դուք շատ ջերմ եք վերաբերում Ձեր դստերը:

-Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այդքան կսիրեմ աղջկաս: Երբ պետք է ծնվեր Լիլիթը, մտորում էի այն մասին` որքա՞ն երկար կկարողանամ լինել իր հետ, արդյո՞ք կհասցնեմ նրան ոտքի կանգնեցնել, բայց հենց նրա ծննդյան օրից ես կարծես թե 10 տարով երիտասարդացել եմ: Աղջիկը քնքշանք և հոգատարություն է: Լիլիթը շատ տաղանդավոր և երաժշտական է: Որդիներս չեն ընտրել կինոյի ուղղին. Արամը պրոդյուսեր է, իսկ Հայկը գովազդով է զբաղվում, ներկայումս էլ ծառայում է բանակում: Հույս ունեմ, որ դուստրս կշարունակի իմ և կնոջս թատերական ճանապարհը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին