▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ իմ կյանքում հայտնվի ՆԱ, անպայման, կգտնեմ ժամանակ. Հրաչուհի Ութմազյան

Life.panorama.am-ը գրում է.  Հաղորդավարուհի, ասմունքող Հրաչուհի Ութմազյանը կարծես թե ամենուր է. հեռուստատեսություն, ամսագիր, բեմ:

-ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սպիտակ անկյուն» հաղորդման շրջանակներում հյուրերն անկեղծանում են Ձեր ներկայությամբ: Հեշտությա՞մբ է հաջողվում նրանց անկեղծացնել:

-Իսկապես, «Սպիտակ անկյունն» այսօր դարձել է այնպիսի մի վայր, որտեղ գալով՝ հյուրերն արդեն իսկ գիտեն, որ պետք է անկեղծանան, խոսեն այնպիսի թեմաների շուրջ, որոնց մասին մինչ այդ լռել են կամ քիչ խոսել: Դե, երևի ստացվում է, որ խոսում են:

-Իսկ հաղորդման ընթացքում մութ անկյուններ բացվո՞ւմ են Ձեզ համար:

-Ինքս ինձ համար մարդկանց նորովի եմ բացահայտում, բայց այդ բացահայտումը լինում է երկուստեք՝ և՛ իմ, և՛ հեռուստադիտողի կողմից:

-Ֆեյսբուքյան Ձեր էջում՝ շնորհավորելով տատիկին՝ Հրաչուհի Ջինանյանին, նշել էիք, որ նրանից ժառանգել եք նաև ուժեղ բնավորություն: Բնավորության ուժը որտե՞ղ է զգացվում:

-Կարծում եմ, մարդը պետք է ուժեղ բնավորություն ունենա ամենուր՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում և անձնական կյանքում: Չես կարող ասել, այն քեզ երբ պետք կգա: Անհրաժեշտության դեպքում, եթե չլինի, առաջ շարժվել չես կարողանա:

-Իսկ ուժեղ բնավորությունը Ձեզ երբեմն չի՞ խանգարում:

-Ոչ, երբեք:

-Այդքան զբաղված լինելով՝ չի՞ դժվարանա անձնական կյանքը դասավորելու հարցը:

-Մեկը մյուսի հետ կապ չունի: Ուղղակի այս պահին իմ կյանքն այսպես հագեցած է դասավորվել, բայց երբ իմ կյանքում հայտնվի ՆԱ, ես, անպայման, կգտնեմ ժամանակ:

-Փաստորեն, ՆԱ դեռ չկա ձեր կյանքում:

-Ոչ:

-Հրաչուհի, ինքներդ հեշտությա՞մբ եք անկեղծանում մարդկանց մոտ:

-Ես չափազանց անկեղծ եմ այն մարդկանց մոտ, ովքեր իմն են:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին