▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում էի վառել տեսանյութը, Թաթային էլ հետը

Hraparak.amգրում է. Երևի ողջ հայությունն է վերջին 10 օրվա ընթացքում նույն վիճակում: Խոցված ինքնաթիռից ու նրա օդաչուներից բացի այլ թեմայի մասին ոչ լսել էինք ուզում, ոչ խոսել: Եվ ահա տղաների ծանր հոգեհանգստից հետո անասելի կոտրված տուն եմ վերադառնում ու փորձում նայել օրվա լրահոսին: Երանի՜ չնայեի: Ստամբուլում Թաթայի համերգն է: Տեսանյութն եմ նայում ու ապշում: Ասես այլմոլորակային մեկն է, ով ոչ մի կապ չունի հայի հետ ու հորդորում է. «Գոռալ, բղավել, սուլել, ծափահարել, բարձրանալ աթոռներին, ես ձեզանից հետո կմաքրեմ»: Դա չի բավարարում նրան, քե՜ֆ է ուզում, քե՜ֆ. «Էնպիսի քեֆ, որ ամբողջ աշխարհը իմանա, որ մենք հայերով միշտ պիտի քեֆ անենք։ Առաջ Աստված։ Էնպես որ էսօր տժժում ենք բոլորս»: Դժբախտաբար ամբողջ աշխարհը, Ստամբուլն էլ հետը, գիտեր հայկական ուղղաթիռի ու օդաչուների ծանր ողբերգության մասին ու չգիտեմ թե էլ ինչ կերպ կարող էր ընդունել նրա տժժալը: Ծանր ողբերգության պահին մեծ ուրախություն ապրողին, ծիծաղողին խելագար են անվանում: Իսկ ես ուզում էի վառել տեսանյութը, Թաթային էլ հետը: Գուցե տաք եմ մտածում, բայց ուրիշ բան մտքովս չանցավ:

Հեղինակ՝ ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին