▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լուարա Հայրապետյանը նկարահանվել է ամերիկյան ֆիլմում

esem.am-ը գրում է, որ երգչուհի Լուարա Հայրապետյանին հանդիսատեսը կհիշի «Մանկական Եվրատեսիլ 2009»-ից, որում արտիստիկ այս աղջիկն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Լուարան արդեն 17 տարեկան է,  մոտ 3 տարի է՝ բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: «Այս տարիների ընթացքում հասցրել եմ ձայնագրել բազմաթիվ երգեր, որոնց մի մասի հեղինակը ես եմ, նկարահանել մի քանի տեսահոլովակ, որոնք կարող եք դիտել յութուբյան իմ էջում: Նաև նկարահանվել ֆիլմում, որը հաջորդ տարի կլինի ամերիկյան կինոդահլիճների էկրաններին»,-կայքի հետ զրույցում նշեց Լուարան:

“Gibby” կոչվող ամերիկյան ֆիլմում Լուարան մարմնավորում է երգչուհու, ով երգում է խնջույքի ժամանակ: «Ֆիլմում օգտագործել են իմ “Until we see the sun” երգը: Կազմակերպիչները փնտրում էին այնպիսի երգչուհու, ով նաև պարում է: Բազմաթիվ թեկնածուներից ինձ հավանեցին»,- ասաց երգչուհին և հավելեց, որ ցանկություն ունի աշխատել նաև Հայաստանում:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին