▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրահարված երկրպագուն հենց բեմում հանել է երգչուհի Նյուշայի շորերը

Ռուս երիտասարդ երգչուհի Նյուշան, ով համարվում է բազմաթիվ տղամարդկանց սիրելի երգչուհին,  օրերս ոչ այդքան դրական իրավիճակի մասնակից է դարձել: Այսպես,  Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած իր մենահամերգի ընթացքում Նյուշայի տղամարդ երկրպագուներից մեկը, ով բեմ է բարձրացել իր սիրելի երգչուհուն ծաղիկներ նվիրելու պատրվակով, բառիս բուն իմաստով փորձել է հանել Նյուշայի շորերը: Հայտնվելով Նյուշայի կողքին` երկրպագուն փորձել է համբուրել նրան, որից հետո երգչուհին անակնկալի գալով փորձել է հետ քաշվել, ինչի հետևանքով 24-ամյա երգչուհու կիսաշրջազգեստը ընկել է վերջինիս վրայից:

«Ամեն ինչ տեղի ունեցավ մեկ ակնթարթում: Երբ այդ տղամարդը փորձում էր ինձ համբուրել անվտանգության աշխատակիցները ստիպված եղան խառնվել, ինչից հետո այդ անծանոթը բռնեց իմ կիսաշրջազգեստից և վայր գցեց այն, որի արդյունքում ես բեմում կանգնած մնացի ներքնազգեստով: Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ անգամ չհասցրեցի հասկանալ` ինչ տեղի ունեցավ»,- իրավիճակը մեկնաբանել է երգչուհին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին