Հայտնի պարուհի VARDA-ն Instagram-ի իր էջում մի նոր հոլովակ է հրապարակել, որտեղ նա պարում է Քրիստինե Պեպելյանի և Հայկոյի «Ուշացած խոսքեր» զուգերգի ներքո։
«Երբ ես պարում եմ, ոչ մի տարակուսանք, ոչ մի ավելորդ միտք չկա. միայն երաժշտություն և անսահման սեր»,-գրել է VARDA-ն։
«Հ.Գ. Ո՞վ գիտի, թե ինչպես է այս երգը կոչվում։ Այն շատ է դուր գալիս ինձ, բայց ես հեղինակին չգիտեմ»,- իր երկրպագուներին հարցրել է պարուհին։ Հայ օգտատերերը շատ արագ պատասխանել են նրա հարցին՝ նշելով երգի ու կատարողների անունները։