▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ միջազգային մամուլի՝ 2015-ին Եվրատեսիլում Հայաստանի ամենացանկալի ներկայացուցիչն Իվետա Մուկուչյանն է

Blognews.am գրում է. Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում հրապարակել է Եվրատեսիլ երգի մրցույթին նվիրված «Wiwibloggs» կայքի հրապարակած հոդվածը, որտեղ նշվում են 2015թ․ին անցկացվելիք Եվրատեսիլ մրցույթի՝ տարբեր երկրների ամենացանկալի մասնակիցների անունները։ Հոդվածում խոսվում է նաև Հայաստանը ներկայացնող ամենացանկալի ներկայացուցչի մասին, որն ըստ կայքի՝ Իվետա Մուկուչյանն է։ Հոդվածում մասնավորապես նշվում է, որ դեռ 2014թ-ի Եվրատեսիլ երգի մրցույթից շատ ժամանակ չանցած՝ Իվետա Մուկուչյանի երկրպագուները ֆեյսբուքյան էջում ցանկություն էին հայտնում հաջորդ տարի տեսնել նրան Վիեննայում։ Հոդվածում նշվում է նաև, որ երգչուհին հայտնի դարձավ 2010թ-ին, երբ մասնակցեց «Հայ Սուպերսթար» հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանին՝ 5-րդ տեղը զբաղեցնելով.  «Նա նաև մասնակցել է «Գերմանիայի ձայնին», որտեղ հանդես է եկել Լորինի «Euphoria» երգով»։

Հոդվածում նշվում է, որ Իվետան ոչ միայն երգում է, այլև բավականին գրավիչ արտաքին ունի և 2012թ-ին «El Style» ամսագրի կողմից ճանաչվել է «ամենասեքսուալ հայուհին»։ Հոդվածում կարելի է ընթերցել այն մասին, որ Իվետան Եվրատեսիլին իր մասնակցության մասին տարածված բանբասանքների մասին մայիս ամսին գրել է. «Միգուցե հաջորդ տարի ես կմասնակցեմ….»։ Ինչևէ, երգչուհու ֆեյսբուքյան գրառման մեջ վերջինս, մասնավորապես, նշել է.

Ինձ համար պատիվ է, որ այս տարվա Եվրատեսիլի համար ես Հայաստանի միակ ֆավորիտ ներկայացուցիչն եմ ճանաչվել։

Ֆիզիկապես ու մտավոր առումով և բազմաթիվ չհրապարակված աշխատանքներով ես պատրաստ եմ Հայաստանի համար երգել այս տարի։ Սակայն, ցավոք, ամեն ինչ միայն իմ ձեռքերում չէ, այնպես որ մենք պետք է տարածենք, թե որքան ենք ցանկանում, որ այս տարի ես երգեմ Հայաստանի համար։

Ես ավելի քան պատրաստ եմ։ Իսկ դո՞ւք։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին