▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի գդալ սեր, որը երբեք չի վերջանում. Ռոլանդն ու Գայանեն ամուսնացան

Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել «Ռենկարնացիա» բենդի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանի ու պարուհի Գայանե Հովհաննիսյանի պսակադրությունը:

Ավելի վաղ` հարսնացուն տեղեկացրել էր, որ  իրենք մեծ ու ճոխ խնջույքների սիրահար չեն, և հարսանիքը համեստ և հանգիստ է լինելու.  հարսանեկան խնջույքին հրավիրված են միայն ամենամտերիմ հարազատներն ու ընկերները, որոնց թվում մի շարք հայտնիներ կան:

Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել էր Շրի Լանկայում. Ռոլանդն ու Գայանեն ծանոթացել են Երևանում տեղի ունեցած ԳՈՀԱՐ-ը և Հայաստանի աստղերը համերգային նախագծի շրջանակներում:

Asekose.am-ը շնորհավորում է նորապսակներին ու ցանկանում երջանիկ օրեր և , ինչպես Ռոլանդն է իր երգերից մեկում նշում` մի գդալ սեր...բայց որը, երբեք չի վերջանում: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին