▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այլևս նշանված չեմ. Ջուսը բաժանվել է իր սիրելիից` Ռիչարդից

Դիտեք նաև՝

Վերջին շրջանում բազմաթիվ էին շրջանառվող այն լուրերը, որ Ջուսը բաժանվել է իր սիրելիից` Ռիչարդից: Սակայն օրեր առաջ Asekose.am-ին տված հարցազրույցում երգչուհին նշել էր, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն եթե Ռիչարդը շարունակի իր կողքին ֆիզիկապես ներկա չլինել, նա ստիպված կլինի դիմել լուրջ քայլերի:

Այսօր երգչուհին ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ուզում եմ վերջնական բոլորին տեղեկացնել, որ ես և Ռիչարդն այլևս միասին չենք: Ես այլևս նշանված չեմ: Դա եղել է իմ որոշումը, իսկ Ռիչարդին ցանկանում եմ այն, ինչ կցանկանամ ինձ` լինել երջանիկ:

P.S այլևս ոչ մի հարցազրույց այս թեմայով չեմ տալու: Սրանք իմ վերջին խոսքերն են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին