Esem.am-ը գրում է․ Այսօր դերասան Խորեն Լևոնյանի և պարուհի Մերի Հովհաննիսյանի որդու` Արմենի համար օրն անակնկալներով է սկսվել: Ծննդյան 4 ամյակը տոնող փոքրիկը ոչ միայն հասցրել է բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ, այլև շատ սպասված նվերներ...«Վայ, իսկական խառնաշփոթ է այսօր մեր տանը: Երեկվանից ծննդյան տոնին է պատրաստվում, ամեն բան անում է, որ իր ուզածով լինի Նախապես հարցրել էի թե ինչ նվեր է ուզում, ու իր ցանկությանն ընդառաջելով՝ իսկական կիթառ էի գնել: Ուղիղ կեսգիշերին նվերը ստացավ ու մինչև ժամը երկուսը ուրախությունից ոչ ինքը քնեց, ոչ էլ մեզ թողեց, որ քնենք: Անընդհատ ժամն էր հարցնում, ու հետաքրքրվում` լույսը բացվելուն ինչքա՞ն մնաց»,- կայքին պատմեց Արմենի մայրիկը` Մերին: Տղան մայրիկին խնդրել էր առավոտյան արթնանալուն պես իր համար նվագել ու «Happy B-day» երգը երգել: «Ինքը միշտ շատ շուտ է արթնանում: Առավոտյան ժամը ութը չկար, եկել, ինձ ձայն է տալիս. «Մամ, արթնացիր, որ իմ համար երգես» Մեր հարևաններն այսօր իր նվագի ձայնից են զարթնել »,- նշեց պարուհի մայրիկը: Ըստ Մերիի` փոքրիկի հայրը` դերասն Խորեն Լևոնյանը նույնպես անակնկալ է պատրաստել որդու համար: «Խորենն առաջիններից է եղել, ով շնորհավորել է Արմենին, նա նույնպես երեխայից նախապես հետաքրքրվել է, թե ինչ նվեր է ուզում. երեկոյան կփոխանցի»: Մերիի հավաստմամբ` փոքրիկին շնորհավորել ու իրենց նվերներն են հանձնել նաև ընտանիքի մյուս հայտնի անդամները: Մորաքույրը` պարուհի, դերասանուհի Նառա Հովհաննիսյանը, զգեստներ ու խաղալիք է նվիրել, իսկ հորեղբոր` դերասան Արսեն Լևոնյանի նվերը Արմենը խնջույքի ժամանակ կտեսնի:
Հոդվածն ամբողջությամբ ու լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում: