▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցկություն, շքեղություն և սեքսուալություն. կայացավ «Victoria's Secret 2014» շոուն

Երեկ երեկոյան Լոնդոնում տեղի է ունեցել «Victoria's Secret» ապրանքանիշի ամենամյա ցուցադրությունը, որի ժամանակ բեմահարթակ են դուրս եկել երկրի 50 ամենագեղեցիկ մոդելները: Շոուն բաժանված է եղել 6 մասի, որոնցից յուրաքանչյուրը ունեցել է իր խորագիրը` «Ոսկեպատ հրեշտակներ», «Էկզոտիկ ճանապարհորդուհին», «Երազանքի աղջիկը», «Հեքիաթ», «PINK  University», «Հրեշտակային պարահանդես»:  Նշենք, որ մոդելները ցուցադրել են իրենց թանկարժեք ներքնազգեստները հայտնի երգիչների կենդանի կատարումների ներքո: Շոուի գլխավոր բեմելը եղել է «Victoria's Secret»-ի ամենահայտնի «հրեշտակների»` բրազիլուհիներ Ադրիանա Լիմայի և Ալեսսանդրա Ամբրոսիոյի ելույթը, ովքեր ցուցադրել են Fantasy Bra թանկարժեք կրծկալները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 2 միլիոն դոլար: Ստորև ներկայացնում ենք Victoria's Secret շոուի ամենահիշարժան պահերը լուսանկարների տեսքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին