Արդեն տեղեկացրել ենք, որ սկանդալային Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի ոչ պակաս սկանդալային անդամները շարունակում են մերկանալ: Օրեր առաջ ֆրանսիական «DuJour» ամսագրի համար մերկացել է երրորդ անգամ մայրանալ պատրաստվող Քորթնի Քարդաշյանը: Վերջինս խոսել է համարձակ ֆոտոշարքի մասին` ասելով հետևյալը.
«Ամուսինս` Սքոթը, եւ քույրս` Քիմը, զարմանում էին` ինչպես եմ այդքան հանգիստ մերկ կանգնել նկարահանող մեծ խմբի առջեւ: Եթե հղի չլինեի, հավանաբար, չէր մերկանա ֆոտոխցիկի առջեւ:Պարզապես ցանկանում էի ֆիքսել այս երջանիկ պահը: Ինձ հրաշալի եմ զգում»: