Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Աստղիկ Ալավերդյանն է, ով տարիներ շարունակ ATV հեռուստաընկերության «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի շրջանակներում փորձում էր «լուծել» յուրաքանչյուր հեռուստադիտողի ընտանեկան խնդիրը
-Ձեր որդուն Մոնթե անունը հատո՞ւկ եք տվել:
-Այո: Դեռ նոր էինք իմացել երեխայի սեռը, վավերագրական ֆիլմ էինք նայում Մոնթե Մելքոնյանի մասին: Նարբեն ոգևորված ասաց՝ Մոնթե դնենք անունը: Ես էլ զգացի, որ այո՛, ինքը Մոնթե է, իրեն կսազի: Եվ այդպես է, հիմա չեմ էլ պատկերացնում՝ ուրիշ ինչ անուն կարող էր լինել, եթե ոչ Մոնթե:
-Հեռուստատեսություն ե՞րբ եք որոշել վերադառնալ:
-Անկեղծ ասաց՝ դեռևս, հոգուս խորքում, չեմ ուզում վերադառնալ աշխատանքային ռեժիմին, քանի որ ցանկանում եմ ամեն պահ բալիկիս կողքին լինել: Գոնե մեկ տարի այդ անհրաժեշտությունը կա: Ամեն վայրկյան ցանկանում եմ իր հետ անցկացնել, քանի որ ոչ-մեկին «չեմ վստահում» նրա խնամքը: Նույնիսկ, երբ Նարբեին խնդրում եմ երեխայի հետ մի կես ժամ զբաղվի, մինչևս գործերս ավարտեմ, միևնույն է՝ կամերայով հետևում եմ (ծիծաղում է): Ես պատկանում եմ «խենթ» մամաների շարքին, բայց ասեմ, որ Նարբեի հետ մտածել ենք նախագիծ, որը ցանկանում ենք հունվարից հետո իրականացնել: Իհարկե, ես քիչ ժամանակով եթերում կլինեմ: Նախագիծը խաղարկային չի լինի, ավելի լուրջ ձևաչափով հանդես կգանք: Շատ բան այդ մասին չեմ խոսի, թող անակնկալ լինի:
-Մասնագիտությամբ դերասանուհի եք, ինչպե՞ս է, որ Ձեզ թատրոնում չենք տեսնում:
-Երբ ինստիտուտն ավարտեցի, 2-3 տարի աշխատեցի թատրոնում, բայց ժամանակի սղության պատճառով դուրս եկա ու չեմ փոշմանել: Հասկացել եմ, որ իմ տեղը հեռուստատեսությունն է, որտեղ զգում եմ ինձ «իմ ափսեում»:
-Իսկ ֆիլմերում կամ սերիալներո՞ւմ ինչու չենք տեսնում:
-Ֆիլմերից առաջարկներ ունեցել եմ, նույնիսկ վերջերս եղավ, պարզապես ֆիզիկապես չհասցնելու պատճառով հրաժարվեցի: Սպասում եմ իմ լավագույն դերի առաջարկին, իսկ սերիալներից առաջարկներ չեն եղել: Ճիշտն ասած մենք մեր «արտադրությունն» ենք ունեցել, ես չէի կարող մեկ այլ սերիալում խաղալ, «դավաճանություն» կլիներ: Բայց, գուցեև հետագայում անդրադառնամ այդ թեմային՝ նկարահանվեմ սերիալներում:
-Եթե չեմ սխալվում, Աստղիկ-Նարբե զույգը բավական ժամանակ է կողք-կողքի քայլել: Արդեն քանի՞ տարի է, որ միասին եք:
-9 տարի, որից երկու տարին արդեն ամուսիններ ենք:
-Ասում են, որքան երկար են մարդիկ միմյանց ճանաչում, այնքան շատանում են հիասթափություններն ու դժգոհությունները: Ինչպիսի՞ն է Նարբեն էությամբ:
-Շատ ազնիվ է, նվիրված: Դա այնքան կարևոր է, որ եթե նույնիսկ թերություններ ունի, չեմ նկատում: Իր նման մարդիկ քիչ են:
-Բայց ազնիվ մարդիկ մեծամասամբ տուժող են լինում:
-Նա խելացի ազնիվ է, հիմար ազնիվ չէ: Շատ լավ գիտի իր հաջորդ քայլն ու դիմացինի պատասխանը: Ես իրենից շատ բան եմ սովորել, բայց դեռ շատ բաներ էլ ունեմ սովորելու:
-Ինձ է թվո՞ւմ, թե՞ դուք բնույթով էմոցիոնալ եք, նա՝ հանգիստ:
-Ճիշտ եք:
-Մեր զրույցի սկզբում նշեցիք, որ «խանդոտ» մայրիկ եք ու ոչ ոքի չեք վստահում: Բայց առաջին անգամ մայրանալն իր դժվարություններն ունի: Ինչպե՞ս եք «գլուխ հանում»՝ առանց օգնող ձեռքի:
-Մայրս է օգնում: Իհարկե, ես իրեն էլ եմ «հսկում», բայց որոշ չափով «վստահում» եմ, քանի որ մի քանի թոռնիկ է պահել, մեծացրել: Առաջին մեկ ամիսն էր շատ դժվար, «լեզուն» չէինք հասկանում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում