▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ. Միհրան Ծառուկյան

«Կապ չունի, թե որ բնագավառից ես: Հավատքն ամեն գործում, ամեն վայրկյան կարող է քեզ օգնել: Ինձ մոտ գոնե այդպես է: Հաճախ պատահում է, որ տրամադրության անկման կամ ուրախ ժամանակ մտքում խաչակնքվում եմ, Աստծուն շնորհակալություն հայտնում»,- Qahana.am-ի հետ զրույցում նշեց երգիչ Միհրան Ծառուկյանը, ով միշտ պատրաստ է կանգնել իր երկրի, պետության, եկեղեցու կողքին:

Հավատքը երգչին, ստեղծագործող մարդուն որքանո՞վ է օգնում կամ խանգարում:

Կապ չունի, թե որ բնագավառից ես: Հավատքն ամեն գործում, ամեն վայրկյան կարող է քեզ օգնել: Ինձ մոտ գոնե այդպես է: Հաճախ պատահում է, որ տրամադրության անկման կամ ուրախ ժամանակ մտքում խաչակնքվում եմ, Աստծուն շնորհակալություն հայտնում:

Ստեղծագործելու, կենտրոնանալու համար պատահո՞ւմ է, որ դիմեք Աստծո, սրբերի բարեխոսությանը:

Իհարկե, պատահում է: Ցանկացած մարդու կյանքում էլ մի պահ է գալիս, որ խնդրում ենք՝ մեր մտքերը, ցանկությունները իրականանան, մուսան գա, ու ամեն ինչ լավ լինի:

Միհրան դուք, ինչպեսև մեր շատ հանրաճանաչ հավատքով մարդիկ, պարբերաբար լինում եք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նախաձեռնած միջոցառումների կողքին: Տոներից տեղեկացվա՞ծ եք, ինչպե՞ս եք վերաբերում:

Ճիշտ է, տոների մասին շատ տեղեկացված չեմ, բայց այն ամենը, ինչն առնչվում է եկեղեցուն, ինձ անտարբեր չի թողնում: Միշտ պատրաստ եմ կանգնել մեր Հայ առաքելական եկեղեցու կողքին, օգտակար լինել: Երիտասարդներն էլ, հետաքրքրված լինելով այս կամ այն երգչով, դերասանով, որքան էլ օտարամոլ լինեն, սկսում են դեպի եկեղեցի «քայլել», հասկանալ՝ ի՞նչ տոն է, որտեղից է գալիս: Հրաշալի է, որ դուք կազմակերպում եք, իսկ մենք՝ մասնակցում:

Այսօր պարբերաբար կազմակերպվում են բարեգործական համերգներ: Մասնակցո՞ւմ եք:

Այո, բայց նախկինում ավելի հաճախ էի մասնակցում: Այդ հարցում հավատս մի քիչ տատնվում է. վստահ եմ, որ այդ համերգները կազմակերպողների մեծ մասը գումար է աշխատում: Այլ պատկեր կլինի, եթե իմ ներկայությամբ գումարը հանձնվի հասցեատիրոջը, բայց երբ հրավիրում են երգելու՝ ասելով, որ գումարը կփոխանցեն այս կամ այն մարդուն, չեմ հավատում: Ինչպե՞ս պետք է համոզված լինեմ, որ կփոխանցեն: Շատերը գումար աշխատելու հեշտ տարբերակ են գտել:

 

Աղբյուր`  qahana.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին