Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Շուշան Պետրոսյանը այսօր մամուլին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի ձայնը նախագծի ժյուրիի կազմում կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են երգում, քան իրենք՝ նախագծին մասնակցող երգիչները: Նա կարծիք էր հայտնել այն մասին, թե ժյուրիի կազմում պետք է պրոֆեսիոնալներ նստած լինեին:
Կայքը պարզաբանում ստանալու նպատակով փորձել է կապ հաստատել «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղից հրաժարվել են երգչուհու ասածների վերաբերյալ մեկնաբանություն տրամադրել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ հարցին ինչպե՞ս եք վերաբերվում այս «Դը վոյսին» ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը պատասխանել էր. «Վա՛տ, շատ վատ»: