▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա այնքան էլ հաճելի չէր, արդյունքում ես հիվանդացա. Եվա Ռիվաս

ESem.amգրում է. Երգչուհի Եվա Ռիվասը վերջերս Վրաստանում էր: Նա ասաց, որ մեկնել էր իր ընկերոջ`  Անրի Ջոխաձեի տեսահոլովակում նկարահանվելու համար: «Անրիին ճանաչում եմ 4 տարի, նրա հետ երգել եմ «10+10» նախագծում: Նա ինձ առաջարկեց նկարահանվել իր նոր տեսահոլովակում և միանգամից համաձայնեցի»,-ասաց երգչուհին:

Եվայի խոսքով՝ տեսահոլովակում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ երգչի սիրելիին: «Սիրելին հեռացել է երգչից, վերջինս ապրում է նրա մասին հիշողություններով: Ներկայացվում է մաքուր, անշահ, անսահման սեր: Տեսահոլովակի վերջում մենք կրկին միանում ենք. շատ մաքուր, բարի, նուրբ և իրական իրավիճակ է նկարահանված»,-շեշտեց Եվան:

Անրի Ջոխաձեի նոր տեսահոլովակի նկարահանումները տևել են երեք օր: Ըստ Եվայի՝ իրենք չեն շտապել և պարզապես հաճույք են ստացել միմյանց հետ շփվելիս, քանի որ վաղուց չէին հանդիպել:

«Ամենաահավորն այն էր, որ Վրաստանում շատ ցուրտ և սաստիկ քամի էր»,-ասաց Եվա Ռիվասը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին