▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինգա և Անուշ Արշակյան քույրերից մեկի սիրտն այլեւս զբաղված է

araratnews.am-ը գրում է. Երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյաններին հայ հանդիսատեսը յուրահատուկ սիրով է սիրում: Թերեւս, հիմնական պատճառն այն է, որ աղջիկներն իրենց երգարվեստում միշտ հավատարիմ են մնում հայկական ակունքներին: Բացի այդ երգչուհիները տաղանդավոր են, գեղեցիկ եւ ներկայանալի: Կարծում ենք, ինչպես նրանց ստեղծագործական կյանքը, այնպես էլ եւ անձնական նորությունները երկրպագուներին հետաքրքիր են: Այդ իսկ պատճառով, հայտնում ենք, որ համաձայն վերջին ասեկոսեների` քույրերից Անուշի սիրտն այլեւս զբաղված է: Ըստ տեղեկությունների, երգչուհու ընտրյալն է Աշոտ անունով մի երիտասարդ: Աշոտն անշարժ գույքի գործակալ է: Սիրահար զույգին վերջերս նկատել են Երեւանի կինոթատրոններից մեկում: Ականատեսները պնդում են, որ Անուշն ու Աշոտը շատ գեղեցիկ եւ ներդաշնակ զույգ են: 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին