▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2014-ի տպավորիչ հարսանիքները (մաս 2)

Esem.am գրում է. 2014-ին ևս հարսանիքների պակաս չեղավ, թեև դրանց քանակը չի կարելի համեմատել 2013-ի հետ: Կարծես թե այս տարի աղջիկներն ավելի ակտիվ էին:

«Վիտամինցի» Չարենցը հարս բերեց Գերմանիայից: Չարենցը՝ Կարեն Սահակյանը, սիրելիի՝ Աննայի հետ Աստծո օրհնությունը ստացավ Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

«Քաղաքումի» Մելոյի՝ ԳևորգՄանուկյանի հարսանիքը ևս անցնող տարում կայացավ: Նա և ընտրյալը՝ Աննա Իգիթյանը, պսակադրվեցին Սուրբ Հովհաննես եկեղեցում:

 

Պարուհի կին ունեցավ նաև երգիչ ՆարեկԲավեյանը: Նրա ընտրյալը բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանն է: Զույգի միությունը հաստատվեց Սուրբ Սարգիս եկեղեցում:

Ամուրիների շարքը լքեց նաև հաղորդավար ԱրտավազդԱմիրյանը: Նա և ընտրյալը՝ Մարիամ Ղուկասյանը, հայկական ավանդական հարսանիք ունեցան: Նրանք պսակադրվեցին Արմեն Ամիրյանի քավորությամբ:

Ամռանը նշանված «Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ ՌոլանդԳասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանը ևս անցնող տարվա հարսանեկան զույգերից էին: Նրանք ամուսնացան Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև`  2014-ի տպավորիչ հարսանիքները (մաս 1)

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին