Life.panorama.am-ը գրում է. 2014 թվականը երգչուհի Ալլա Լևոնյանի համար եղել է բուռն ու հագեցած: Համերգային շրջագայություններ, ընտանեկան միջոցառումներ, սեպտեմբերի 14-ին՝ մեծ ու սպասված մենահամերգ: «Հրաշալի համերգ էր: Հունվար ամսին, հավանաբար, Արմենիա հեռուստաընկերությամբ կցուցադրվի, աշխատանքներ են տարվում: Շատերն ասում են, որ նման համերգ մինչ այսօր չէր եղել: Դա մեր ամառվա երեքամսյա աշխատանքի արդյունքնն էր: Հատկանշական է նաև իմ ու Արման Աղաջանյանի տեսահոլովակը, որը նկարահանվեց ԱՄՆ-ում: Այս տարի մեծ համերգներ ունեցանք Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո քաղաքներում: Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ Լոնդոնում ևս մենահամերգ ունեցա: Նաև Սուրբ Էջմիածնում մի հետաքրքիր ծրագրի շրջանակներում ժյուրիի անդամ եմ եղել: Բոլոր մարզերից տաղանդավոր երեխաներ, խմբեր էին եկել, որոնք մեկնաբանում էին առակներ, երգում շարականներ: Դեկտեմբերի 16-ին վեհափառի անմիջական ներկայությամբ կհանձնվեն լավագույն երեք մրցանակները: Ներկա էին նաև Կարինե Աճեմյանը, Տիգրան Ներսիսյանը և մեր տաղանդավոր շատ հայրենակիցներ: Նաև շատ հաղորդումներում ու ծրագրերում եմ ընդգրկված, այնպես որ մինչև դեկտեմբերի վերջ զբաղված աշխատանքային գրաֆիկ ունեմ»,-կայքի հետ զրույցում տեղեկացրեց երգչուհին:
Շուտով կնշվի «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի 20-ամյակը: Ալլա Լևոնյանը, որպես «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի դեսպան, Սերժ Թանգյանի, Արտո Թունջբոյաջյանի, Գոռ Սուջյանի և կանադացի երգչի հետ նկարահանվել է Ջոն Լենոնի «Imagine» երգի հիման վրա պատրաստված տեսահոլովակում, որը նվիրված է կազմակերպության տարեդարձին. «Որպես դեսպան՝ հաճախ կհայտնվեմ էկրաններին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: