Tert.am-ը գրում է. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է մեկ մլն ԱՄՆ դոլար հոնորարով մասնակցել արաբ արքայազններից մեկի խնջույքին: Այս մասին հայտնում է Arabian Business-ը: Մամուլի պնդմամբ՝ Քարդաշյանը Սաուդյան Արաբիա կժամանի հունվարին:
Օրեր առաջ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչը Քարդաշյանին հրավիրել էր իր խնջույքին՝ հատուկ հյուրի կարգավիճակով:
Չնայած արքայազնի անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է դարձել, թե նա կոնկրետ ինչպես է առաջարկություն արել Քարդաշյանին: Նա, ըստ մամուլի, Instagram-ում Քիմի բիկինիով լուսանկարի տակ համապատասխան մեկնաբանություն-հրավեր էր թողել:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: