▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլթոն Ջոնն ու նրա զուգընկերը պաշտոնապես կամուսնանան

 

Բրիտանացի հայտնի երգիչ, երգահան Էլթոն Ջոնը պատրաստվում է պաշտոնապես ամուսնանալ իր վաղեմի զուգընկեր Դևիդ Ֆրնիշի հետ, քանի որ Միացյալ Թագավորությունում միասեռ ամուսնություններն արդեն օրինականացվել են:
 
Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, երգչի խոսնակն ասել է, որ զույգը կկազմակերպի շատ սեղմ կազմով միջոցառում:
 
Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոնն ու Ֆրնիշը 2005թ. փաստաթղթերով ձևակերպել են իրենց քաղաքացիական միությունը: Նշվում է, որ 67-ամյա երգիչն ու նրա զուգընկերը փոխնակ մոր միջոցով ունեն 2 երեխա:

telegraph.co.uk-ը տեղեկացնում է, որ բրիտանացի հայտնի երաժիշտ, երգիչ Էլթոն Ջոնը պատրաստվում է պաշտոնապես ամուսնանալ իր վաղեմի զուգընկեր Դևիդ Ֆերնիշի հետ, քանի որ Միացյալ Թագավորությունում միասեռ ամուսնություններն արդեն օրինականացվել են:

Զույգը կկազմակերպի շատ սեղմ կազմով միջոցառում: Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոնն ու Ֆրնիշը 2005թ. փաստաթղթերով ձևակերպել են իրենց քաղաքացիական միությունը:

Հիշեցնենք, որ 67-ամյա երգիչն ու նրա զուգընկերը փոխնակ մոր միջոցով ունեն 2 երեխա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին