▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցիալական ցանցերի տարվա լավագույն հայ երգչուհի` Քրիստինե Պեպելյան

Ինչո՞ւ Քրիստինեն. ես ունեմ բոլոր օբյեկտիվ հիմնավորումները՝ ինչու Քրիստինեն: 

Որովհետև

1. Նա այն հազվագյուտներից է ու կարելի է ասել միակը, ում տեսահոլովակները ու երգերը չքննադատվեցին:

2. Նա հազվագյուտներից էլ, որ այս տարի էլ եղած չեղածը չբացեց՝ ասելով 21-րդ դարնա արժե բացել արդեն: 

3. Նա հազվագյուտներից է, որի երգերից գոնե մեկը սիրվեց բոլորի կողմից (տվյալ դեպքում «Իմ ընկեր» երգը): 

4. Նա հազվագյուտներից է, որ այս տարվա ընթացքում ոչ մի անիմաստ քայլ, ոչ մի անիմաստ ստատուս ու ոչ մի զզվելի արտահայտություն չի արել: 

5. Նա հազվագյուտներից է, որ ՖԲ-ում նամակ գրելուց կամ քոմմենթ գրելուց չի արհամարհում (Ավե Լիլիթ Հովհաննսիյան):

6. Նրա երգերը տարածվել է  համացանցում միմիայն դրական ու ադեկվատ ստատուսների ուղեկցությամբ: 

7. ՖԲ-ում շատ քիչ, կամ ընդհանրապես քննադատական խոսքեր չի լսվել նրա հասցեին:

8. ՖԲ-ում հայտնի չդարձավ որևէ խայտառակ պատմությամբ:

Ինձ թվում է այդ 8 պատճառը այն կարևորագույն հիմնավորումներն են, որոնց վրա հիմնվելով՝ այսօրվա շոուբիզում գործող սանդղակներով, կարող ենք վստահաբար ասել, որ Քրիստինեն տարվա լավագույն երգչուհինա՝ համենայն դեպս սոցիալական տարածքում:

Սա իմ կարծիքն է՝ հիմնված միմիայն ամենօրյա ուսումնասիրությունների վրա, որը կարող է նաև օբյեկտիվ չլինի:

Հ.Գ. Այո,  ես սկսում եմ ամփոփել տարվա լավագույններին, քանի որ Ամանորին համարյա բան չմնաց: Բողոքողները ու անհամամիտնրին խնդրում եմ իրենց կարծիքը հայտնել բարոյականության սահմաններում:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին