▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրիստինա Օրբակայտեի որդին եթերի ժամանակ նրան «լողացրել» է շամպայնով

43-ամյա երգչուհի Կրիստինա Օրբակայտեն և նրա ավագ որդին` 23-ամյա Նիկիտա Պրեսնյակովը, ռուսական հաղորդումներից մեկի ժամանակ փորձելով շնորհավորել մարդկանց Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ` զվարճալի իրավիճակում են հայտնվել: Բանն այն է, որ ըստ սցենարի` Նիկիտան պետք է հենց տեսախցիկի առջև բացեր շամպայնը: Սակայն ամեն ինչ չէ, որ ըստ նախատեսվածի է անցել: Շիշը բացվելուն պես ամբողջ շամպայնը տարածվել է սեղանի վրա` այդ թվում նաև փչացնելով Կրիստինայի գեղեցիկ զգեստը: Միջադեպից հետո նկարահանման խումբը ստիպված չի եղել ընդհատել նկարահանումը, սակայն արդեն ելույթ ունենալիս, Կրիստինան, այնուամենայնիվ, ստիպված է եղել զգեստափոխվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին