▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրո, բաժանման, նվաստացումների և ավելի խելացի դառնալու տարի էր. Ջուս

Դիտեք նաև՝

Asekose.am-ը ներկայացնում է տարվա ամփոփիչ բլից հարզացրույցներ: Առաջինը մեր հարցերին պատասխանել է երգչուհի Ջուսը:

-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:

-Այո, քանի որ ամեն դեկտեմբերի 31-ին սկսվում է նոր հեքիաթ ինձ համար:

-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:

-Սիրո, բաժանման, նվաստացումների և ավելի խելացի դառնալու տարի էր:

-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:

-2006թվ-ի Նոր տարին էր, երբ ակումբում ելույթ ունեցող պարուհու CD-ին սկսեց «թրթռալ», և նա այդ ծիծաղելի իրավիճակից դուրս գալու համար սկսեց այդ երաժշտության տակ կտրուկ և ծիծաղելի շարժումներ անել: Մենք ետնաբեմում ծիծաղից ընկել էինք հատակին:

-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:

-Այդպիսին չի եղել:

-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:

-Նշանադրությունս:

-2014-ի կորուստը:

-Իմ նշանածից բաժանվելը:

-Ի՞նչ էր պակասում Ձեզ 2014-ին:

-Ճանապարհորդություններ:

-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու Նոր Տարին:

-Երգելով. գործընկերներիս հետ չորս տարբեր վայրերում:

-Ի՞նչ եք անում 00:00-ից անմիջապես հետո:

-Նոր տարին միշտ դիմավորում եմ բեմում և 00:00-ից անմիջապես հետո երգում եմ` ուրախացնելով բոլորին, ովքեր ինձ հետ նույն վայրում են գտնվում:

-Ի՞նչ նվեր եք ցանկանում Ձմեռ պապիկից:

-Ռոմանտիկ տուն, որը կլինի իմը:

-Ի՞նչ է եք ակնկալում 2015-ից:

-Կարող է մեկնեմ համերգներով տարբեր երկրներ: Արդեն պատրաստ են մի քանի շատ վառ երգեր, որոնց հիման վրա կնկրահանվեն տեսահոլովակներ, կլինեն անակնկալներ իմ կողմից, որոնց մասին երկրպագուներս կիմանան ժամանակին:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին