▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Երևանում չկա սիգ ձկան արձանը, որը սովից փրկեց ողջ ազգին. Լևոն Շարաֆյան

Life.panorama.am-ը ներկայարցել է ներկայումս ամերիկաբնակ  դերասան Լևոն Շարաֆյանի իրենց ուղարկած նամակը.

«Եթե Հռոմի կենտրոնում կանգնեցրել են Գայլուհու արձանը, որն իր կաթով մահից է փրկել Ռեմոս և Ռոմուլոս, ապա ինչո՞ւ Երևան քաղաքում չկա ՍԻԳ ձկանը արձան, որը սովից փրկեց մի ամբողջ ազգ այն ցուրտ և մութ տարիներին: Մենք ձուկը և եփում էինք, և տապակում, աղում էինք, նույնիսկ կոտլետ և դոլմա պատրաստում: Ու պատկերացրեք, որ շատ համով էր: Հիմա Սիգ չկա, վերջացել է, նա իրեն զոհեց մի անբողջ ազգ փրկելու համար:

Միթե՞ արժանի չէ, որ իրեն հիշատակեն: Շատերը քմծիծաղով կկարդան իմ խոսքերը, բայց մի փոքր լռենք և հիշենք այն սարսափելի օրերը: Մտածենք դրա մասին»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին