▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ըմբիշն ինչպե՞ս, ո՞ր չափորոշիչներով է որոշել, թե լրագրողը «ոչ պրոֆեսիոնալ» է

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վավերագրող լրագրող Վարդուհի Սիմոնյանն անդրադարձել է պատմությանը, երբ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը լքել է «Երևանն է խոսում» հաղորդման չեմպիոններին նվիրված տաղավարն ու այդ մասին գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում`բողոքելով հաղորդման հեղինակ և վարող Արտակ Վարդանյանից:

«Կներեք, բայց չեմ կարող չասել. Իսկ ըմբիշն ինչպե՞ս, ո՞ր չափորոշիչներով է որոշել, թե լրագրողը «ոչ պրոֆեսիոնալ» է, որ մեր կայքերն էլ այսպես ինքնամոռաց լծվել են իրենց երիտասարդ գործընկերոջը խայտառակելու գործին։Ես ըմբիշին պիտի ասեմ, որ նա իրավունք չունի մտնել մեր մասնագիտական դաշտ և խաղալ լրագրողի հանրային վարկի և արժանապատվության հետ, մանավանդ որ նմանատիպ անալիզների համար նրան որոշակի գիտելիքներ են անհրաժեշտ։ Ես որպես Արտակ Վարդանյանի երբեմնի գլխավոր խմբագիր ըմբիշին պիտի ասեմ, որ Արտակը մեր հեռուստատեսության կրեատիվ ու պրոֆեսիոնալ դեմքերից մեկն է , իսկ գործընկերներիս կխնդրեի ոչ մասնագիտական կարծիքը, թյուրիմացությունը չտիրաժավորել և եթե դժվար չէ՝ մաքրվել այդ հրապարակումներից»,-գրել է Վարդուհի Սիմոնյանը։

Ի դեպ, Արտակ Վարդանյանն, արձագանքելով իր ավագ գործընկերոջ գրառմանը, գրել է. «Երբ խոսում են իմ սրտից, երբ դա ասում է հեռուստատեսային տիտանը՝ Վարդուհի Սիմոնյանը, ես արդեն հանգիստ եմ.... ու հիմա հրապարակային խոստանում եմ ավելի պրոֆեսիոնալ լինել, որ երբեք չամաչեք, որ իմ խմբագիրն եք եղել...Վարդուհի՜, եկեք հեռուստատեսություն... Մարդի՜կ, տեսեք ՝ով է գրել իմ մասին ...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին