▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մեծահարուստ լինեի, Սփյուռքում գտնվող մեր բոլոր պարողներին Հայաստան կհրավիրեի. Ժակլին Սարխոշյան

Life.panorama.am գրում է. Արդեն մեկ ամիս է՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանն ամուսնու՝ «Բարեկամություն» անսամբլի փորձավար, առաջատար մենապարող Կարեն Մակինյանի հետ գործնական հրավերով գտնվում է Բեյրութում: «Մեզ հրավիրեցին դասավանդելու և բեմադրություններ պատրաստելու: Պայմանագիրը կնքել ենք 6 ամսով: Այստեղ երկու դպրոց կա, որոնցից մեկում ես եմ դասավանդում, մյուսում՝ ամուսինս: Եղեռնի 100-ամյակին նվիրված դրվագ պետք է բեմադրենք, որտեղ ելույթ եմ ունենալու աշակերտներիս հետ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց արտիստուհին:

Թեև այժմ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արձակուրդային շրջանում չէ, սակայն բարենպաստ ու արդյունավետ առաջարկը մերժելը նույնպես հեշտ բան չէ: Ինչպես մենապարուհին շեշտեց՝ որոշեցին օգտակար լինել նաև Սփյուռքում ապրող հայերին. «Գլխավոր բալետմայստերը չէր թողնում ինձ՝ ասելով, որ իրեն այդտեղ եմ անհրաժեշտ, բայց…»:

Որպես հայկական բալետի առաջնակարգ պարուհի՝ նրանից հետաքրքրվեցինք նաև, արդյո՞ք մեր բալետը ունի ապագա, տալի՞ս է նոր սերունդ և որքանո՞վ են ամուսինները գոհ իրենց մասնագիտական ընտրությունից. «Շատ եմ ցանկանում, որ մեր հայկական բալետը մեծ ապագա ունենա, հագեցած խաղացանկ: Եթե մեծահարուստ լինեի,Սփյուռքում գտնվող մեր բոլոր պարողներին Հայաստան կհրավիրեի: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլիներ: Նոր սերունդը լավն է, բայց, ցավոք, բոլորը լքում են Հայաստանը և հաջողությունների հասնում Եվրոպայում, ԱՄՆ-ում: Այստեղ լավ մասնագետի կարիք կա, ով պետք է նաև լավ ուսուցիչ և ընկեր լինի: Երեխան պետք է զգա, որ իրեն սիրում ես, անտարբեր չես»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին