Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:
-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:
-Անչափ սիրում եմ: Ինչքան էլ, որ արդեն այն տարիքում եմ, որ պիտի չհավատամ Ձմեռ պապիկի գոյությանը, բայց մեկ է ինձ համար Ձմեռ պապիկ կա: Անչափ սիրում եմ ամեն ինչի համար: Ամենակարևորը, որ այդ տոնը տոնում է ամբողջ աշխարհը, և որ այն մանուկների ամենասիրելի տոնն է:
-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:
-2014թվ-ը ինձ համար շատ բեղմնավոր էր: Նկարահանեցինք երկու տեսահոլովակ, ունեցա բազմաթիվ հրավերներ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, ինչը կշարունակվի 2015-ին էլ:
-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:
-Ծնված օրից մինչև 9 տարեկան, երբ հայրիկս մեր կողքին էր: Ամեն ինչ կազմակերպում էր հայրս և անթերի: Եվ, իհարկե, արդեն 5 տարի է մենք էլի նշում ենք այդ տոնը հրաշալի, որն էլ պայմանավորված է որդուս հանգամանքով:
-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:
-Ես կնշեմ թվականներով. 1984, 1999, 2000:
-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:
-Երկու երգերս և այդ երգերի հիման վրա նկարահանած տեսահոլովակները:
-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու Նոր Տարին:
-Ինչպես միշտ մի պահ տանը, իսկ գերակշռող մասն աշխատանքային մթնոլորտում ընկերներիս հետ:
-Ի՞նչ նվեր եք ցանկանում Ձմեռ պապիկից:
-Ձմեռ պապիկին կխնդրեմ ինձ համար բերի մի նվեր փաթեթ` գեղեցիկ երգ և տեսահոլովակ:
-Ի՞նչ եք ակնկալում 2015-ից:
-Թող բոլոր մանուկները լինեն առողջ, լինի խաղաղություն և բարին տիրի համայն մարդկությանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան