▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք շատ շուտ հասկացանք, որ միմյանց ենք ընտրում և դա պետք է լինի ընդմիշտ. Արևիկ Ուդումյան

 

Life.panorama.am-ը գրում է. Մարդկանց կյանքում իրական հեքիաթներ, ամեն օր չի, որ պատահում են: Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի համար 2014 թվականը հեքիաթային տարի էր. անձնական, գործնական հաջողություններ, ձեռքբերումներ ու նորամուծություններ: Եվ, որ ամենահետաքրքիրն է, տարին ամփոփվեց իրական հեքիաթում: 
-Արևիկ, ինչպե՞ս եք ամփոփում 2014 թվականը, գո՞հ եք անցնող տարուց:
-2014 թվականը կարևորում եմ նրանով, որ շատ լուրջ ու պատասխանատու քայլ կատարեցինք Արամի հետ: Ինձ համար նաև ստեղծագործական բուռն տարի էր:
-Կարծում եմ, ոչ պակաս կարևոր  ու նշանակալից տարի է լինելու 2015 թվականը:
-Չեմ սիրում իրադարձություններից առաջ ընկնել, բայց, հավանաբար, անձնական ամենակարևոր քայլը կկատարենք:
-Արդեն իսկ որոշե՞լ եք օրը:
-Օրը՝ ոչ: Երևի, տարվա միջնամասում կլինի, քանի որ դրսից շատ հյուրեր ունենք և ցանկանում ենք, որ բոլորն էլ ներկա լինեն: Պետք է իրենց էլ հարմար լինի:
-Կյանքում նոր կարգավիճակ է Ձեզ սպասվում: Փոփոխություններից չե՞ք «վախենում»:
-Նշանվելուց հետո ևս նոր կարգավիճակ է, ինչը մի փոքր անսովոր է, սակայն՝ հաճելի: Գիտեմ, որ հետագայում առավել անսովոր կլինի, սակայն հույսս դնում եմ այն բանին, որ ստանձնածս գործը միշտ լավ եմ անում: Կարծում եմ, որպես տնային տնտեսուհի ևս թերի չեմ լինի, ամեն ինչ պետք է որ լավ ստացվի, տեսնենք:
-Ասացիք, որ նշանադրվելուց հետո մի փոքր անսովոր էր ամեն ինչ: Ի՞նչ փոխվեց:Գուցե ժամանակի, ազատությա՞ն սահմանափակումներ եղան:
-Ոչ, մեր հարաբերությունների մեջ ոչ մի փոփոխություն չի եղել: Մենք շատ շուտ հասկացանք, որ միմյանց ենք ընտրում և դա պետք է լինի ընդմիշտ: Այնպես չէ, որ մեր հարաբերությունները լրջացան միայն նշանադրությունից հետո, ամեն ինչ ի սկզբանե այդպես էր: Պարզապես, ինքնազգացողությանս մեջ հաճելի մի բան է ավելացել, որը բացատրել չեմ կարող…
Արևիկ Ուդումյանը, կողմնակի աչքով, անձնական հարցերում պահանջկոտ էրերևում:Ինչո՞վ կարողացավ Արամը Ձեզ գրավել:
-Համաձայն եմ, գուցեև դժվար եմ ընտրություն կայացրել, բայց պահանջկոտ եմ եղել միայն սկզբնական շրջանում, մինչև կողքիս իմ տեսակին կտեսնեմ: Մի փոքր գաղտնիք բացեմ և ասեմ՝ հարաբերությունների մեջ պահանջկոտ չեմ: Կարծում եմ, Արամը ինձ հետ կհամաձայնի: Կան աղջիկներ, ովքեր իրենց զգում ու ներկայացնում են «արքայադուստր», որոնց համար ամեն ինչ պետք է իրագործվի: Բայց ես այդպիսին չեմ, քանի որ ի սկզբանե ինձ սովորեցրել են լինել ինքնուրույն, բարի: Չլինել եսակենտրոն: Իհարկե, որոշակի բաներ կան, որոնք կարևոր են հարաբերությունների մեջ, ինքս էլ ակնկալում եմ:
-Բարությունը 21-րդ դարում չի՞ դժվարեցնում կյանքը:
-Եթե անվերապահորեն, բոլոր պարագաներում ու բոլորի նկատմամբ բարի լինես, կյանքդ իսկապես կբարդանա: Բայց այն բարությունը, որը ուղեկցվում է տրամաբանությամբ, չի վնասում: Ես միշտ տեսել եմ, որ մայրս փորձում է բոլորին օգտակար լինել՝ կլինի ծանոթ, բարեկամ, թե ընկեր: Իր մոտ այդ բարությունը անհավանական չափսերի է: Հասկացել եմ, որ երջանկությունն այն չէ, երբ ինչ-որ բան ունես, այլ այն, որ ունես և կիսվում ես: Շատ ուրախ եմ, որ այդ գենը մեր մեջ կա: Չեմ սիրում, երբ մարդիկ ինչ-որ բանից հետո հիասթափվում ու ասում են, որ այլևս չեն հավատում այս կամ այն բանին: Իհարկե, լինում են դեպքեր, երբ հասկանում ես, որ արածդ չընդունվեց կամ չգնահատվեց, բայց դա ուղղակի մտածելու ու խորհելու առիթ պետք է դառնա: Պետք չէ որևէ բան անել կամ բարի լինել՝ հատուկ ակնկալիքով: Ակնկալիքը պետք է լինի միայն հարաբերությունների մեջ. բարություն՝ բարության դիմաց: Իսկ եթե դա չեմ ստանում, չեմ էլ կենտրոնանում ու ողբերգություն դարձնում: Չգիտեմ, միգուցե  «վատ հիշողություն» ունեմ ու վատ բաները հիշեր չե՞մ կարողանում:

Life.panorama.am-ը գրում է. Մարդկանց կյանքում իրական հեքիաթներ, ամեն օր չի, որ պատահում են: Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի համար 2014 թվականը հեքիաթային տարի էր. անձնական, գործնական հաջողություններ, ձեռքբերումներ ու նորամուծություններ: Եվ, որ ամենահետաքրքիրն է, տարին ամփոփվեց իրական հեքիաթում: 

-Արևիկ, ինչպե՞ս եք ամփոփում 2014 թվականը, գո՞հ եք անցնող տարուց:

-2014 թվականը կարևորում եմ նրանով, որ շատ լուրջ ու պատասխանատու քայլ կատարեցինք Արամի հետ: Ինձ համար նաև ստեղծագործական բուռն տարի էր:
-Կարծում եմ, ոչ պակաս կարևոր  ու նշանակալից տարի է լինելու 2015 թվականը:
-Չեմ սիրում իրադարձություններից առաջ ընկնել, բայց, հավանաբար, անձնական ամենակարևոր քայլը կկատարենք:

-Արդեն իսկ որոշե՞լ եք օրը:

-Օրը՝ ոչ: Երևի, տարվա միջնամասում կլինի, քանի որ դրսից շատ հյուրեր ունենք և ցանկանում ենք, որ բոլորն էլ ներկա լինեն: Պետք է իրենց էլ հարմար լինի:

-Կյանքում նոր կարգավիճակ է Ձեզ սպասվում: Փոփոխություններից չե՞ք «վախենում»:

-Նշանվելուց հետո ևս նոր կարգավիճակ է, ինչը մի փոքր անսովոր է, սակայն՝ հաճելի: Գիտեմ, որ հետագայում առավել անսովոր կլինի, սակայն հույսս դնում եմ այն բանին, որ ստանձնածս գործը միշտ լավ եմ անում: Կարծում եմ, որպես տնային տնտեսուհի ևս թերի չեմ լինի, ամեն ինչ պետք է որ լավ ստացվի, տեսնենք:

-Ասացիք, որ նշանադրվելուց հետո մի փոքր անսովոր էր ամեն ինչ: Ի՞նչ փոխվեց:Գուցե ժամանակի, ազատությա՞ն սահմանափակումներ եղան:

-Ոչ, մեր հարաբերությունների մեջ ոչ մի փոփոխություն չի եղել: Մենք շատ շուտ հասկացանք, որ միմյանց ենք ընտրում և դա պետք է լինի ընդմիշտ: Այնպես չէ, որ մեր հարաբերությունները լրջացան միայն նշանադրությունից հետո, ամեն ինչ ի սկզբանե այդպես էր: Պարզապես, ինքնազգացողությանս մեջ հաճելի մի բան է ավելացել, որը բացատրել չեմ կարող…

Արևիկ Ուդումյանը, կողմնակի աչքով, անձնական հարցերում պահանջկոտ էրերևում:Ինչո՞վ կարողացավ Արամը Ձեզ գրավել:

-Համաձայն եմ, գուցեև դժվար եմ ընտրություն կայացրել, բայց պահանջկոտ եմ եղել միայն սկզբնական շրջանում, մինչև կողքիս իմ տեսակին կտեսնեմ: Մի փոքր գաղտնիք բացեմ և ասեմ՝ հարաբերությունների մեջ պահանջկոտ չեմ: Կարծում եմ, Արամը ինձ հետ կհամաձայնի: Կան աղջիկներ, ովքեր իրենց զգում ու ներկայացնում են «արքայադուստր», որոնց համար ամեն ինչ պետք է իրագործվի: Բայց ես այդպիսին չեմ, քանի որ ի սկզբանե ինձ սովորեցրել են լինել ինքնուրույն, բարի: Չլինել եսակենտրոն: Իհարկե, որոշակի բաներ կան, որոնք կարևոր են հարաբերությունների մեջ, ինքս էլ ակնկալում եմ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին