▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չես իմանա, թե կյանքն ինչ անակնկալ կմատուցի քեզ. Արփինե Իսրայելյան

Life.panorama.am-ը գրում է, որ դերասանուհի Արփինե Իսրայելյանը 2015 թվականը կդիմավորի սեփական հարկի տակ՝ ընտանիքի անդամների, այնուհետև՝ սպասված հյուրերի հետ: Առօրյան, առավել ևս տարիները՝ պլանավորել չի սիրում, պատրաստ է ցանկացած անակնկալի. «2014-ն ինձ համար և՛ դրական, և՛ բացասական կողմեր ուներ: Առհասարակ, չեմ սիրում պլանավորել, քանզի երբեք չես իմանա, թե կյանքն ինչ անակնկալ կմատուցի քեզ»:

Ա. Իսրայելյանը հավատում է հրաշքներին և սպասում դրանց՝ 2015 թվականին: «Կարծում եմ, հրաշքներին պետք է հավատալ, որովհետև հենց այդ հրաշքներն են իմաստավորում և հետաքրքրեցնում մեր կյանքը: 2015-ից սպասելիքներս շատ են, բայց չեմ ցանկանում բարձրաձայնել, բարձրաձայն երազել չի կարելի»: 


Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին