Yerevannews.am-ը գրում է․ Տեղի ունեցավ «Անահիտ» հայկական լիամետրաժ մուլտֆիլմի փակ ցուցադրությունը, որից հետո ստեղծագործական անձնակազմը պատասխանեց լրագրողների հարցերին։
«Անահիտ» հայկական լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են շուրջ հինգ տարի։ «Անահիտը» Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի էկրանավորումն է, ուր տեղ են գտել նաև ժամանակակից տարրեր։
Մուլտֆիլմում, սակայն, գերակշռում է հայկական շունչն ու Սահակյանց ընտանիքի ձեռագիրը։ Մուլտֆիլմի հերոսները հիմնականում խոսում են ժամանակակից լեզվով։ Հայկական ազգային տարրերին զուգահեռ՝ ֆիլմում կան նաև ժամանակակից երևույթներ՝ օրինակ, համակարգիչ, բջջային հեռախոս, մետրո և այլն։ «Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտա Վյուրսթը նույնպես տեղ է գտել մուլտֆիլմում։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում